Մոուրինյո. Մենք չենք մոռանա Մխիթարյանին

22:57   22 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջողություն է մաղթել թիմից հեռացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը միացել է «Արսենալին»:

«Ես ցանկանում եմ Հենրիխին մաղթել ամենայն երջանկություն եւ հաջողություն, որը վստահ եմ՝ նա կունենա: Նա այն խաղացողն է, որին մենք չեն մոռանա, հատկապես, Եվրոպայի լիգայում մեր հաղթանակում ունեցած ներդրման համար»,- նշել է Մոուրինյոն, որը նաեւ խոսել է թիմի նորեկ, «Արսենալից» տեղափոխված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին:

«Ալեքսիսը աշխարհի լավագույն հարձակողական խաղացողներից մեկն է: Նա կամբողջացնի մեր երիտասարդ եւ տաղանդավոր հարձակվողների խումբը: Նա կտա իր հավակնությունները, ձգտումները եւ անհատական որակները, որոնք դարձնում են «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Նա թիմը կդարձնի ավելի ուժեղ, իսկ երկրպագուներին կտա իրենց սիրելի ակումբով էլ ավելի հպարտանալու հնարավորություն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 1.5 տարի «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնելուց հետո Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։