ԱԱ-2018-ի ժամանակ կկիրառվի կրկնապատկերի մրցավարական համակարգը

21:51   22 հունվարի, 2018

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է 2018թ. հունիս-հուլիսին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակ կիրառել կրկնապատկերի մրցավարական համակարգը: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի կոմերցիոն տնօրեն Ֆիլիպ Լե Ֆլոկը Ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհրդի նիստից հետո: Այս կազմակերպությունն է հաստատում ֆուտբոլի կանոնները:

«Հստակ է, որ համակարգը կկիրառվի: Հրաշալի է ֆուտբոլում ունենալ տեխնոլոգիաներ, որոնք մեծացնում են արդարությունը»,- Լե Ֆլոկի խոսքը մեջբերում է Associated Press-ը:

Ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը դեռ 2016թ. մարտին հավանություն էր տվել համակարգի փորձարկմանը պաշտոնական մրցաշարերում: Այն կիրառվեց 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Այս մրցաշրջանում կրկնապատկերի մրցավարականը համակարգն օգտագործվում է Իտալիայի եւ Գերմանիայի առաջնություններում:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվայի, Պետերբուրգի, Սոչիի, Կազանի, Դոնի Ռոստովի, Կալինինգրադի, Վոլգոգրադի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Սարանսկի եւ Եկատերինբուրգի 12 ստադիոններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։