Ռոնալդուն` փոքրիկ տղային. Մեսին վատ ֆուտբոլիստ է

14:08   22 հունվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղից առաջ կարճ զրույց է ունեցել ֆուտբոլիստներին դաշտ ուղեկցող երեխաներից մեկի հետ:

Փոքրիկ տղան Ռոնալդուին ասել է հետեւյալը. «Ինձ համար դու լավագույնն ես աշխարհում, իսկ Մեսին...»: Պորտուգալիայի հավաքականի ավագը շարունակել է երեխայի խոսքը. «Իսկ Մեսին վատ ֆուտբոլիստ է»,- կատակել է Ռոնալդուն:

Խոսակցությանը միջամտել է եւս մեկ պատանի ֆուտբոլիստ, որը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողին անվանել է աշխարհի ամենաթույլ խաղացողը, փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Ռեալը» կամային հաղթանակ էր տարել 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ՝ աչքի ընկելով 78-րդ եւ 84-րդ րոպեներին: Նա նաեւ դեմքի վնասվածք էր ստացել է երկրորդ գոլը խփելիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։