Australian Open. Ֆեդերերն ու Հալեպը խնդիրներ չունեցան

11:43   22 հունվարի, 2018

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Չորրորդ շրջանում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց հունգարացի Մարտոն Ֆուչովիչին: Ֆեդերերից 2 ժամ 3 րոպե պահանջվեց հաղթանակի համար՝ 6:4, 7:6 (7:3), 6:2:

Քառորդ եզրափակիչում Australian Open-ի գործող հաղթողի մրցակիցը կլինի չեխ Տոմաշ Բերդիխը, որը 3 սեթում ուժեղ գտնվեց իտալացի Ֆաբիո Ֆոնինիից՝ 6:1, 6:4, 6:4։

Կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Նաոմի Օսակուին: Հալեպի հաջորդ մրցակիցը կլինի Բարբոա Ստրիցովա (Չեխիա) – Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) զույգի հաղթողը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։