ՊՍԺ-ն առանց Նեյմարի սայթաքեց Լիոնում

02:00   22 հունվարի, 2018

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»:

Առանց ազդրի վնասվածքից ապաքինվող բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղացող ՊՍԺ-ն արագ գոլ բաց թողեց երկրորդ րոպեին, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց պատասխան գոլը: 57-րդ րոպեին փարիզցիները 10 խաղացողներով մնացին Դանիել Ալվեսի հեռացման պատճառով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում գեղեցիկ հարվածով խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը:

Այս հաղթանակից հետո «Լիոնը» շրջանցեց «Մարսելին» ու «Մոնակոյն» եւ 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: ՊՍԺ-ն ունի 56 միավոր եւ երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 2:1

Նաբիլ Ֆեկիր, 2, Մեմֆիս Դեպայ, 90+4 – Լայվեն Կյուրզավա, 45+2

Հեռացում՝ Դանիել Ալվես, 57 (ՊՍԺ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։