Ալեքսիս Սանչեսի տրանսֆերից հետո Պոգբան աշխատավարձի բարձրացում կպահանջի «Մանչեսթեր Յունայթեդից»

09:44   22 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է ստանալ նույնքան աշխատավարձ, որքան Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն է ստանալու մանչեսթերյան ակումբում:

Mirror-ի համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը պահանջում է աշխատավարձի բարձրացում 2 անգամ: Այժմ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը:

Ավելի վաղ նշվում էր, որ Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքելու է 4.5 տարվա պայմանագիր եւ այդ ընթացքում ստանալու է մոտ 100 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հիշեցնենք, որ 29-ամյա Սանչեսը հունվարի 21-ին ժամանել էր Մանչեսթեր, որտեղ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Սպասվում է, որ նրա տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։