«Միլանի» կամային հաղթանակն ու «Լացիոյի» 5 գոլերը

23:10   21 հունվարի, 2018

Իտալական A Սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ: Միլանցիներից առաջին խաղակեսի վերջնամասում 6 րոպեում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կասյեն, որը գոլերից մեկը խփեց 11 մետրանոցից: Այս հաղթանակից հետո «Միլանը» 31 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

«Լացիոն» Հռոմում 5:1 հաշվով հաղթեց «Կյեւոյին» եւ, շրջանցելով «Ինտերին», 43 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Լացիոն» գոլերի քանակը հասցրեց 53-ի եւ դարձավ Իտալիայի ընթացիկ առաջնությունում ամենաշատ գոլ խփած թիմը: Այդ ցուցանիշով երկրորդը Թուրինի «Յուվենտուսն» է՝ 49 գոլ:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Կալյարի» - «Միլան»՝ 1:2

Նիկոլա Բարելա, 8 – Ֆրանկ Կասյե, 36 (11մ), 42

Հեռացումներ՝ Նիկոլա Բարելա, 88 – Ռիկարդո Ռոդրիգես, 80

«Լացիո» - «Կյեւո»՝ 5:1

Լուիս Ալբերտո, 24, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 61, 68, Բաստոս, 83, Նանի, 86 – Մանուել Պուչիարելի, 25

«Սամպդորիա» - «Ֆիորենտինա»՝ 3:1

Ֆաբիո Կվալյարելա, 30, 60, 68 – Կարլոս Սանչես, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։