«Նապոլին» արտագնա հաղթանակ տարավ

17:27   21 հունվարի, 2018

Իտալական A Սերիայի 21-րդ տուրում «Նապոլին» Բերգամոյում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը:

Այս հաղթանակից հետո առաջատար «Նապոլին» միավորների քանակը հասցրեց 54-ի եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ատալանտան» 30 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ատալանտա» - «Նապոլի»՝ 0:1

Դրիս Մերտենս, 65



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։