Վենգերն ու Մոուրինյոն՝ Մխիթարյանի տրանսֆերի մասին

22:30   20 հունվարի, 2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը  եւ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել են «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տրանսֆերային գործարքը:

«Ամեն ինչ կվճռվի առաջիկա 48 ժամում: Սանչեսի տրանսֆերի գործարքը կկայանա, եթե Մխիթարյանը միանա մեզ:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցով մեր ակումբը չի բանակցում «Բորուսիայի» հետ: Նրան կարող էին դորտմունդյան թիմի կազմից հեռացնել այլ պատճառներով: Տրանսֆերի հարց չկա»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Կարծում եմ՝ Սանչեսի տրանսֆերն ընթացքի մեջ է: Բայց առայժմ չունեմ հաստատման փաստը»,- նշել է Մոուրինյոն:

Տրանսֆերային պատուհանը բաց կլինի մինչեւ հունվարի 31-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։