Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանի կատարումը

23:27   19 հունվարի, 2018

Մոսկվայում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մրցելույթն է ավարտել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը, որը մենասահքի կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում գրավել է 15-րդ տեղը: Կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 14-րդ տեղը, ազատ ծրագրում՝ 16-րդ:

Չեմպիոնի կոչումը նվաճել է իսպանացի Խավյեր Էրնանդեսը:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում 30 մասնակիցների մեջ գրավել է 20-րդ տեղը եւ իրավունք նվաճել մասնակցել ազատ ծրագրին, որը հունվարի 20-ին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։