«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝ «Բարնլիի» դեմ

22:42   19 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպմանը: Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսում հայտնել է, որ հունվարի 20-ին կայանալիք հանդիպմանը հայտավորված չի լինի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն առաջիկայում կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»: Manchestereveningnews-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաստատված հայտացուցակը առաջիկա խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Էշլի Յանգ, Լյուկ Շոու, Սկոթ Մաքթոմինայ, Անդեր Էրերա, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Մարուան Ֆելաինի, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու, Անտոնի Մարտիալ:

Վնասվածքներ ունեն Էրիկ Բային, Զլատան Իբրահիմովիչն ու Դեյլի Բլինդը:

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։