Գվարդիոլան շնորհավորել է Սանչեսին

20:21   19 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հնարավոր տրանսֆերին: Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ կանխատեսվում էր, որ Սանչեսը «Արսենալից» կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործոնի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ մրցավազքից դուրս թողնել «Սիթիին»:

«Գիտեմ միայն, որ Սանչեսն այս պահին «Արսենալի» խաղացող է: Կարծում եմ՝ նա կտեղափոխվի «Յունայթեդ»: Ցանկանում եմ շնորհավորել երկուսին էլ՝ Սանչեսին եւ «Յունայթեդին»: Խաղացողներն ու մարզիչները որոշեցին, թե որ ակումբներում նրանց համար ավելի լավ կլինի: Հաջողություն եմ մաղթում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է sportsmole-ը:

Հունվարի 18-ին «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր, որ Սանչեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»: Սակայն գործարքը դեռ չի կայացել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։