Նեյմարն ու Դեւիդ Բեքհեմը՝ Փարիզյան նորաձեւության շաբաթի հյուրեր (ֆոտո)

22:57   18 հունվարի, 2018

Փարիզի նորաձեւության շաբաթը հետաքրքրել է նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ անգլիական ֆուտբոլի լեգենդ Դեւիդ Բեքհեմին: Փարիզյան ակումբի նախկին եւ ներկա ֆուտբոլիստները ներկա են եղել Louis Vuitton-ի ցուցադրություններից մեկին եւ առիթը բաց չեն թողել ողջունել իրար, հաղորդում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Նեյմարը առաջին պոկերն է ձեւակերպել ՊՍԺ-ում, որը Ֆրանսիայի առաջնության խաղում 8:0 հաշվով հաղթել է «Դիժոնին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։