Մոուրինյոն կողմ է Ռոնալդուի վերադարձին «Մանչեսթեր Յունայթեդ»

22:11   18 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձին անգլիական ակումբ, հաղորդում է La Sexta-ն: Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին եւ Արքայական ակումբ է տեղափոխվել 94 միլիոն եվրոյով:

Մոուրինյոն ու Ռոնալդուն երեք տարվա համատեղ աշխատանքի փորձ ունեն «Ռեալից»՝ 2010-2013 թվականներին: Մոուրինյոն հեռանալուց առաջ տարաձայնություններ ուներ Ռոնալդուի եւ մի քանի այլ առաջատար խաղացողների հետ:

32-ամյա ֆուտբոլիստն այժմ դժգոհ է այն բանից, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կատարում խոստումը եւ չի բարձրացնում աշխատավարձը: Ռոնալդուն դժգոհ է, որ «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսիից եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարից քիչ է ստանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։