Australian Open. Ֆեդերերը շարժվում է առաջ, Վավրինկան լքեց պայքարը

16:39   18 հունվարի, 2018

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը շարունակում է պայքարը Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:

Երկրորդ շրջանում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին՝ 6։4, 6։4, 7։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 57 րոպե։

Չորրորդ շրջանում Australian Open-ի գործող հաղթողի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեն։

Շվեյցարացի Ստեն Վավրինկան անակնկալ պարտություն կրեց։ Աշխարհի 8-րդ ռակետի ճանապարհին կանգնեց ամերիկացի Տենիս Սանդգրենը, որն առավելության հասավ 5 սեթում՝ 6:4, 4:6, 7:6 (7:5), 3:6, 6:3։ Հաջորդ փուլում Տենիս Սանդգրենը կմրցի գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։