Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել Պոգբային եւ մեկնել Մինո Ռայոլայի հետ (ֆոտո)

14:02   18 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության գործարքը Լոնդոնի «Արսենալ» մոտ է ավարտին։

Twitter-ում հայտնվել է Հայաստանի հավաքականի ավագի եւ նրա գործակալ Մինո Ռայոլայի լուսանկարը։ Հեղինակի խոսքով՝ Մխիթարյանը հրաժեշտ է տվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որպեսզի տեղափոխվի «Արսենալ»։  

Բրիտանական որոշ լրատվամիջոցներ նշում են, որ 28-ամյա կիսապաշտպանն իր գործակալի հետ արդեն մեկնել է Լոնդոն։ 

Հունվարի 18-ին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.