NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակը, օրվա բախումն ու լավագույն դրվագները

12:33   18 հունվարի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 119:112 հաշվով հաղթել է «Չիկագոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Տոմպսոնը, որը հավաքել է 38 միավոր: Ստիվեն Կարին հյուրերին բերել է 30 միավոր, իսկ Կեւին Դյուրանտը՝ 19:

«Շառլոտ» – «Վաշինգտոն» (133:109) խաղի վերջնամասում բախում է տեղի ունեցել 2 թիմերի միջեւ: Բախման պատճառով «Շառլոտի» պաշտպան Մայքլ Կարտեր-Ուիլյամսն ու «Վաշինգտոնի» խաղարկող Թիմ Ֆրեյզերը հեռացվել են խաղահրապարակից:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ատլանտայի» խաղացող Կենտ Բեյզմորի հաղթական նետումը «Նոր Օրլեանի» դեմ խաղի վերջին վայրկայններին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Չիկագո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 112:119 (40:38, 26:25, 12:32, 34:24)

«Շառլոտ» – «Վաշինգտոն»՝ 133:109 (38:36, 39:25, 25:18, 31:30)

«Բրուքլին» – «Սան Անտոնիո»՝ 95:100 (26:31, 20:20, 18:25, 31:24)

«Տորոնտո» – «Դետրոյտ»՝ 96:91 (31:18, 23:33, 19:22, 23:18)

«Ատլանտա» – «Նոր Օրլեան»՝ 94:93 (25:32, 20:28, 26:10, 23:23)

«Մեմֆիս» – «Նյու Յորք»՝ 105:99 (32:31, 29:22, 27:20, 17:26)

«Միլուոկի» – «Մայամի»՝ 101:106 (25:30, 32:22, 22:26, 22:28)

«Օկլահոմա» – «Լեյքերս»՝ 114:90 (33:25, 27:29, 33:18, 21:18)

«Սակրամենտո» – «Յուտա»՝ 105:120 (21:23, 21:29, 31:36, 32:32)

«Կլիպերս» – «Դենվեր»՝ 109:104 (29:27, 21:32, 30:22, 29:23)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։