Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտեց կարիերան

01:03   17 հունվարի, 2018

Բրազիլիայի հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան: Այդ մասին հայտնել է 37-ամյա հարձակվողի եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը, փոխանցում է Globo Esporte-ն:

Ռոնալդինյոյի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որից նա հեռացել էր 2015թ. սեպտեմբերին:

2002թ. աշխարհի չեմպիոնը դրանից հետո մասնակցել է բազմաթիվ ցուցադրական, բարեգործական հանդիպումների: 2017թ. փետրվարից նա «Բարսելոնայի» դեսպան է եւ ներկայացնում է կատալոնական ակումբը տարբեր միջոցառումներում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։