Հայաստանի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար

23:50   16 հունվարի, 2018

Շախմատի Հայաստանի 78-րդ առաջնությունում 5 տուրից հետո միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է, որը վաստակել է 4 միավոր: Նրանից 1 միավոր է հետ Արման Փաշիկյանը: Տիգրան Կ. Հարությունյանը, Շանթ Սարգսյանն ու Հայկ Մ. Մարտիրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր:

Կանանց Հայաստանի 73-րդ առաջնությունում 5 տուրից հետո առաջին տեղը 4.5-ական միավորով կիսում են Աննա Մ. Սարգսյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Գալոյանը վաստակել է 3, Մարիամ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Նարե Առաքելյանը՝ 2.5-ական միավոր:

Հայաստանի 78-րդ առաջնություն, 5-րդ տուր

Շանթ Սարգսյան - Կարեն Հ. Գրիգորյան՝ 0.5:0.5

Ռոբերտ Հովհաննիսյան - Տիգրան Կ. Հարությունյան՝ 0.5:0.5

Մանուել Պետրոսյան - Զավեն Անդրիասյան՝ 0:1

Հայկ Մ. Մարտիրոսյան - Հովհաննես Գաբուզյան՝ 1:0

Սամվել Տեր-Սահակյան - Տիգրան Լ. Պետրոսյան՝ 1:0

Արման Փաշիկյանն ազատ էր

Կանանց Հայաստանի 73-րդ առաջնություն, 5-րդ տուր

Նարե Առաքելյան - Աննա Խաչատրյան՝ 1:0

Մարիամ Մկրտչյան - Մարիա Կուրսովա՝ 0.5:0.5

Սիրանուշ Ղուկասյան - Մարիա Գեւորգյան՝ 1:0

Սուսաննա Գաբոյան - Սոնա Ասատրյան՝ 0.5:0.5

Աննա Մ. Սարգսյան - Լիլիթ Գալոյան՝ 0.5:0.5

Ֆոտո՝ armnoc.am



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։