18:40 16 հունվարի, 2018Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրում է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը:
«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշակի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- գրել է Վեզիրյանը:
Daily Star-ը գրում է, որ գործարքը մոտ է ավարտին:
BBC-ի տվյալներով, Մխիթարյանը հրաժարվել է զրուցել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ առայժմ վերջնական որոշում չի ընդունել: Կողմերը սպասում են Մխիթարյանի պատասխանին:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է լուրերը, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.