Անաստասիա Գալուստյանը չի հայտավորվել Եվրոպայի առաջնությանը

15:06   16 հունվարի, 2018

Մոսկվայում հունվարի 15-ին մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Հունվարի 17-ին կկայանա տղամարդկանց մենասաքի կարճ ծրագիրը, որին Հայաստանից կմասնակցի Սլավիկ Հայրապետյանը:

Անաստասիա Գալուստյանը չի հայտավորվել Եվրոպայի առաջնությանը, իսկ պարային զույգերի պայքարում Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը: Նրանք կարճ ծրագրում պայքարը կսկսեն հունվարի 19-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Անաստասիա Գալուստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ կարիերայի ժամանակավոր դադարի պատճառը ֆինանսական է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։