Australian Open. Խաչանովը, Ֆեդերերն ու Ջոկովիչը մեկնարկեցին հաղթանակով

14:31   16 հունվարի, 2018

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:

Առաջին շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց Կանադայի ներկայացուցիչ Պետեր Պոլանսկուն՝ 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4: 2 ժամ 31 րոպե տեւած մրցախաղում Կարեն Խաչանովը կատարեց 21 էյս:

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ) զույգի հաղթողը:

Առաջին շրջանի արգելքը հաղթահարեցին նաեւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եւ սերբ Նովակ Ջոկովիչը, որոնցից հաղթանակի համար պահանջվեց 3-ական սեթ: Australian Open-ի գործող հաղթող Ֆեդերերը 6:3, 6:4, 6:3 հաշվով ուժեղ գտնվեց սլովենացի Ալյաժ Բեդենեից, իսկ Ջոկովիչը շանս չտվեց ամերիկացի Դոնալդ Յանգին՝ 6:1, 6:2, 6:4:

36-ամյա Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Յան-Լենարդ Շտրուֆը, իսկ Ջոկովիչը կխաղա ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։