«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 3:0

01:50   16 հունվարի, 2018

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց հետնապահներից «Սթոք Սիթիին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից:

«Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 12 միավոր: Երրորդ եւ չորրորդ տեղերում գտնվող «Լիվերպուլն» ու «Չելսին» ունեն 47-ական միավոր: «Սթոք Սիթին» 20 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝ 3:0

Լուիս Անտոնիո Վալենսիա, 9, Անտոնի Մարտիալ, 38, Ռոմելու Լուկակու, 72



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։