Յագանի գոլային փոխանցումը «Լիերսում», Ղազարյանը խաղացել է «Մարիտիմուում», Աղբալյանը՝ «Հերակլեսում»

22:12   15 հունվարի, 2018

Ֆուտբոլի Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության 22-րդ տուրում «Լիերսը» տանը 2:1 հաշվով հաղթել է «Տյուբիզին»: Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է հայկական ծագումով 28-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը, որը գոլային փոխանցման հեղինակ է դարձել տուգանայինից:

Պորտուգալիայի առաջնության 18-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվելիս 0:0 հաշվով է խաղացել «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մարիտիմուի» կազմում փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին:

Հոլանդական «Հերակլեսը» ստուգողական խաղում 2:3 հաշվով պարտվել է գերմանական «Կարլսրուեին»: Հոլանդական թիմի կազմում 71-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Աղբալյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։