20:08 15 հունվարի, 2018Բրիտանական մամուլը շարունակում է քննարկել Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Արսենալ»:
The Guardian-ը եւ The Телegraph-ը գրում են, որ «Արսենալի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի այս ամիս ձեռք բերի Հայաստանի հավաքականի ավագին:
Չիլիական El Mercurio-ի տվյալներով, Սանչեսի հեռանալը լոնդոնյան ակումբից առայժմ տեղի չի ունենում, քանի որ Մխիթարյանը չի շտապում ընդունել «Արսենալի» առաջարկը: Հայ ֆուտբոլիստին չի գրավում թիմի կարգավիճակն ու իր աշխատավարձը:
Բացի այդ, Manchester Evening News-ը գրում է, թե Մխիթարյանը ցանկանում է համոզվել, որ իր տրանսֆերի նախաձեռնողը «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է:
Համացանցանում նաեւ ծաղրանկար է հայտնվել այս թեմայով:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.