Զիդան. Հոգնել եմ քննադատությունից

21:54   12 հունվարի, 2018

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է քննադատությանը, որն ընթացիկ մրցաշրջանում հնչում է Արքայական թիմի հասցեին:

«Մենք ուշադրություն չենք դարձնում այդ բոլոր խոսակցություններին, թեեւ բարդ է, քանի որ հիմա բոլորը բացասական են արտահայտվում մեր թիմի մասին: Պետք է մնալ դրական: Մենք դեռ պայքարում են բոլոր մրցաշարերում հաղթողի կոչման համար: Մենք այդքան վատը չենք, որքան ներկայացնում են: Պետք է գտնել դրական խթանը եւ առաջ գնալ: Ես հոգնել եմ քննադատությունից, բայց ոչինչ չեմ փոխելու: Հեշտ է կողքից ասել, թե «Ռեալում» ամեն ինչ վատ է: Թեեւ այդ ամենը լավ է վաճառվում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 17 խաղից հետո վաստակել է 32 միավոր եւ չորրորդ տեղում է: Առաջատար «Բարսելոնան» 18 խաղում վաստակել է 48 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։