Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն գոլը, Գվարդիոլայի ու Քեյնի ռեկորդային մրցանակները (ֆոտո)

16:08   12 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում իսպանացի մասնագետն առաջ է անցել Սեմ Էլարդայսից («Էվերտոն»), Անտոնիո Կոնտեից («Չելսի»), Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոյից («Տոտենհեմ») եւ Ռոյ Հոջսոնից («Քրիսթալ Փելաս»):

Նախորդ ամիս «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայում անցկացրել է 7 խաղ, տարել 6 հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի: Գվարդիոլան չորրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ եւ սահմանում ռեկորդ: Նախկինում ոչ մի մարզիչի չէի հաջողվել գրանցել նման ցուցանիշ:

Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը կարիերայում 6-րդ անգամ է ստանում այդ մրցանակը եւ կրկնում «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Ստիվեն Ջերարդի ռեկորդը: Նախորդ ամիս Քեյնը մասնակցել էր 6 խաղի եւ խփել 8 գոլ:

Ամսվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Բորնմութի» հարձակվող Ժերմեյն Դեֆոն: Քվեարկությամբ հաղթել է անգլիացու գոլը «Քրիսթալ Փելասի» դեմ 16-րդ տուրի խաղում (2:2):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.