13:03 12 հունվարի, 2018Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 12-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հանդիպել է լրագրողների հետ:
ՀՖՖ նախագահը խոսել է «Լոռի» - «Էրեբունի» պայմանավորված լինելու մեջ կասկածվող խաղի, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, Մոսկվայի «Արարատ» ակումբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելու մասին, ինչպես նաեւ պատմել է, որ ունի ծրագրեր եւ չի պատրաստվում հրաժարական տալ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլից առաջ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի հավաքականը չնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր հայտնվել, որ «Լոռի» - «Էրեբունի» (5:0) ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի հանդիպումը կասկածվում է պայմանավորված լինելու մեջ: Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈւԵՖԱ-ի կողմից, իսկ ՀՖՖ-ն այդ առթիվ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Դեպքի առթիվ 2017-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու նպատակով: Հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել էր Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.