«Սեւիլիան» ու «Էսպանյոլը» դուրս եկան քառորդ եզրափակիչ

00:20   12 հունվարի, 2018

«Սեւիլիան» ու «Էսպանյոլը» դուրս եկան ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներում «Սեւիլիան» տանը 2:1 հաշվով առավելության հասավ «Կադիսի» նկատմամբ: Առաջին խաղում «Սեւիլիան» հաղթել էր 2:0 հաշվով:

«Էսպանյոլը» պայքարից դուրս թողեց «Լեւանտեին»՝ պատասխան խաղում հաղթելով 2:0 հաշվով: Առաջին խաղում «Էսպանյոլը» տանը պարտվել էր 1:2 հաշվով:  

Իպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սեւիլիա» - «Կադիս»՝ 2:1 (առաջին խաղ՝ 2:0)

Վիսամ Բեն-Եդեր, 31, Խոակին Կոռեա, 54 - Ալվարո Գարսիա, 86

«Լեւանտե» - «Էսպանյոլ»՝ 0:2 (առաջին խաղ՝ 2:1)

Լեո Բապտիստաու, 14, Խերար Մորենո, 34



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.