ՖԻՖԱ-ն կողմ է ԱԱ-2018-ի ժամանակ կրկնապատկերի համակարգի կիրառմանը

21:38   10 հունվարի, 2018

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կողմ է ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ կրկնապատկերի համակարգի կիրառմանը, հաղորդում է AS-ը: Այս հարցի վերաբերյալ որոշման իրավունքը պատկանում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին, որի նիստը տեղի կունենա հունվարի 22-ին:

Դրական որոշման դեպքում, ՖԻՖԱ-ն պետք է կազմի համակարգը սպասարկելիք մրցավարների ցուցակ:

Համակարգը հաջողությամբ կիրառվել է 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում եւ 2017թ. աշխարհի ակումբային առաջնությունում: Այն օգտագործվում է նաեւ Գերմանիայի եւ Իտալիայի առաջնություններում:

2018թ. աշխարհի առաջնությունը Ռուսաստանի 11 քաղաքներում տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։