FIFPro-ն «Բեշիկթաշի» մարզումներից Օզբիլիսին հեռացնելը որակել է անօրինական

20:16   10 հունվարի, 2018

Թուրքական «Բեշիկթաշի» ղեկավարությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին հորդորել է նոր ակումբ գտնել, հաղորդում է futbolarena-ն:

Ստամբուլյան թիմն այժմ մարզվում է Անթալիայում, սակայն Օզբիլիսն ու ուկրաինացի դարպասապահ Դենիս Բոյկոն թիմի հետ չեն: «Բեշիկթաշի» որոշմամբ, նրանք մարզվում են առանձին:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro)  թուրքական ակումբի այս որոշումը որակել է անօրինական եւ կոչ արել լուծել խնդիրը:

Թուրքական մամուլը գրել էր, որ «Բեշիկթաշը» որոշել է վաճառել Արաս Օզբիլիսի տրանսֆերային իրավունքը: Նա հազվադեպ է ստանում խաղաժամանակ ակումբի երկրորդ թիմում: Օզբիլիսը «Բեշիկթաշում» է 2016 թվականից:


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։