Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը՝ Vogue-ի տիտղոսաէջին (ֆոտո)

21:10   10 հունվարի, 2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դստեր (Ալեքսիս Օլիմպիա Օհանյան) հետ լուսանկարվել է Vogue-ի փետրվարյան համարի տիտղոսաէջի համար:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը հայտարարել էր, որ չի մասնակցի այս ամիս կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությանը: Նա անցած տարի հաղթեց այս մրցաշարում: Հետագայում հայտնի դարձավ, որ Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի բաց առաջնության մասնակցել է հղի: Սերենայի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը դուստրը ծնվել է սեպտեմբերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։