Express. «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածուները

19:10   9 հունվարի, 2018

Express-ը ներկայացրել է այն մասնագետներին, որոնք հաջորդ ամռանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում կարող են փոխարինել Զինեդին Զիդանին, եթե ֆրանսիացի մասնագետը հեռացվի:

Թեկնածուների թվում են Ժոզե Մոուրինյոն, Ռոբերտո Մանչինին, Յուրգեն Կլոպը, Ֆաբիո Կապելոն, Արսեն Վենգերը, Լեոնարդո Ժարդիմը, Դիեգո Սիմեոնեն, Անտոնիո Կոնտեն, Լորան Բլանը, Կարլո Անչելոտին, Մաուրիսիո Պոչետինոն:

Իսպանիայի առաջնության 18 տուրից հետո «Ռեալը» 32 միավորով չորրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնային» զիջում է 16 միավոր: «Ռեալը» մեկ խաղ քիչ է անցկացրել:

Հիշեցնենք, որ Զիդանի ղեկավարությամբ «Ռեալն» անցած տարի նվաճել է Իսպանիայի չեմպիոնի, սուպերգավաթակրի, Չեմպիոնների լիգայի հաղթողի, աշխարհի ակումբային չեմպիոնի եւ Եվրոպայի սուպերգավաթակրի տիտղոսները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։