Իկարդին բուժզննում է անցել «Ռեալի» համար

14:10   9 հունվարի, 2018

Իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալի» համար, հաղորդում է Daily Express-ը:

24-ամյա արգենտինացին այս շաբաթ կարող է դառնալ Արքայական ակումբի ֆուտբոլիստ: Իկարդիի տրանսֆերը գնահատվում է 110 միլիոն եվրո:

Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմ չէ Իկարդիի տրանսֆերին, քանի որ շարունակում է վստահել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողն «Ինտերի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել 18 գոլի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը: Իկարդին 2013-ից է խաղում իտալական ակումբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։