Արեւմտյան Հայաստանի հավաքականը հայտարարեց Հարություն Վարդանյանի նշանակման մասին (ֆոտո)

09:58   9 հունվարի, 2018

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Գյումրիի «Շիրակի», գերմանական «Ֆորտունայի» (Քյոլն), շվեյցարական «Յանգ Բոյզի», «Սերվետի» եւ «Արաուի» նախկին պաշտպան Հարություն Վարդանյանը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Որպես երկրորդ մարզիչ Հարություն Վարդանյանին կօգնի Արայիկ Ադամյանը, իսկ Թյերի Կլեմենտեն նշանակվել է թիմի պատվիրակ:

Այս օրերին Արեւմտյան Հայաստանի հավաքականը հավաք է անցնում Ֆրանսիայի հարավում գտնվող Մոն-դե-Մարսանում: Վարդանյանը վերջին տարիներին բնակվում է Ֆրանսիայում

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականը մասնակցելու է 2018-ի հունիսին Լոնդոնում կայանալիք չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում կմրցի Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների եւ Կաբիլիայի թիմերի հետ: Հայկական թիմն այդ մրցաշարին մասնակցել էր նաեւ 2016-ին Աբխազիայում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.