22:12 8 հունվարի, 2018Հայտնի են դարձել ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցները չճանաչված պետությունների աշխարհի առաջնության խմբային փուլում:
Հայկական թիմը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորությամբ կմրցի Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների եւ Կաբիլիայի թիմերի հետ:
Արեւմտյան Հայաստանի հավաքականն այս օրերին մարզումային հավաք է անցկացնում Ֆրանսիայում:
Մրցաշարը տեղի կունենա հունիսին Լոնդոնում: Հայկական թիմը 2016թ. Աբխազիայում տեղի ունեցած նմանատիպ մրցաշարում գրավել էր 6-րդ տեղը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.