«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը

20:50   6 հունվարի, 2018

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բարնլիին» եւ կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 4:1

Սերխիո Ագուերո, 56, 58, Լերոյ Սանե, 71, Բեռնարդո Սիլվա, 82 - Էշլի Բարնս, 25



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։