ԱԱ. Լեւոն Արոնյանը 5-րդն է բլիցում

12:20   31 դեկտեմբերի, 2017

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5-րդ տեղն է գրավել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտված կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում:

21 տուրերում Արոնյանը վաստակել է 14 միավոր եւ չինացի Հաո Վանի հետ բաժանել 4-5-րդ տեղերը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը հավաքել է 16 միավոր: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 14.5-ական միավորով բաժանել են 2-3-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 13.5 միավոր (7-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը՝ 13 միավոր (15-րդ տեղ), Զավեն Անդրիասյանը՝ 11.5 միավոր (43-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյանը՝ 10.5 միավոր (74-րդ տեղ), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 9.5 միավոր (95-րդ տեղ): Մրցաշարին մասնակցել է 138 շախմատիստ:

Կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, որը 13 միավորով գրավել է 13-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը 58-րդն էր, Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդը, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 71-րդը:

Կանանց առաջնությունում հաղթել է վրացի Նան Ձագնիձեն, որը վաստակել է 16.5 միավոր:

Հիշեցնենք, որ արագ շախմատի աշխարհի առաջնությունում եւս Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր չէին գրավել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։