Independent. Հենրիխ Մխիթարյանը, Թոմաս Մյուլերը, Գարեթ Բեյլը՝ տարվա անհաջողակների տասնյակում

18:46   29 դեկտեմբերի, 2017

Բրիտանական Independent-ը ներկայացրել է 2017 թվականին անհաջող մրցելույթներ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը՝ ընդգրկելով նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Դորտմունդի «Բորուսիայում» փառահեղ մրցաշրջանից հետո հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց Մոուրինյոյի գլխավորած թիմ եւ առաջին մրցաշրջանում դրվագային ցուցադրում էր հրաշալի խաղ: Թեեւ կային նաեւ հանդիպումներ, որոնցում Մխիթարյանը ընդհանրապես նկատելի չէր խաղադաշտում:

2017-2018 թվականների մրցաշրջանում 5  գոլային փոխանցումներով մեկնարկից հետո Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չէր հայտնվում, որից հետո շատ են խոսակցությունները, որ նա կհեռանա Մանչեսթերից»,- գրում է Independent-ը:

Տասնյակում են նաեւ Գարեթ Բեյլը («Ռեալ Մադրիդ», Ուելս), Թոմաս Մյուլերը («Բավարիա», Գերմանիա), Ռենատո Սանչեսը («Սուոնսի», Պորտուգալիա), Դեյան Լովրենը («Լիվերպուլ», Խորվաթիա), Դավիդ Լուիսը («Չելսի», Բրազիլիա), Գժեգոժ Կրիխովյակը («Վեստ Բրոմվիչ», Լեհաստան), Խեսե Ռոդրիգեսը («Սթոք Սիթի», Իսպանիա), Ռոս Բարքլին («Էվերտոն», Անգլիա) եւ Լյուկ Շոուն («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։