Daily Star. Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ (ֆոտո)

14:07   29 դեկտեմբերի, 2017

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմ: 

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Էշլի Յանգ, Վիկտոր Լինդելյոֆ, Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ:

Մանչեսթերում դեկտեմբերի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում ընդգրկվել է «Չելսիի» դեմ նոյեմբերի 5-ին կայացած խաղում, որում փոխարինվել էր 62-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։