11:22 29 դեկտեմբերի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ESPN-ի վարկածով ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում եւ 10 լավագույն հարձակողական կիսապաշտպանների թվում:
«Ինչպես Սինձի Կագավայի դեպքում, այնպես էլ Մխիթարյանի մոտ «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն բան այնքան հարթ չէ, ինչպես «Բորուսիայում» էր: Սակայն դրվագներով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն ու սուր փոխանցումների վարպետը փայլում էր: Այնպես որ, հույս կա, որ նա կամրապնդվի մանչեսթերցիների հիմնական կազմում: Դորտմունդում եւս Մխիթարյանի մոտ ամեն բան լավ չէր սկզբում: Մխիթարյանի համար ոգեշնչում եղավ այն, որ նա կարդաց Թոմաս Տուխելի նվիրած գիրքը: Հուսով ենք շատ շուտով Ժոզե Մոուրինյոյին տեսնել Մանչեսթերի գրադարանում»,- գրել է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվել էր նաեւ The Guardian-ի եւ Sky Sports-ի վարկածով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.