Մաուրո Գեւգեոզյանը ցանկանում է հեռանալ «Նյուելս Օլդ Բոյզից»

11:37   28 դեկտեմբերի, 2017

«Նյուելս Օլդ Բոյզի» ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը գոհ չէ արգենտինական ակումբում իր կարգավիճակից: 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից, քանի որ ստանում է քիչ խաղաժամանակ:

Elgrafico.com.ar-ը գրում է, որ Գեւգեոզյանը կարող է վերադառնալ արգենտինական «Տեմպերլեյ», որի կազմում խաղացել է 2016-2017 մրցաշրջանում:

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը մասնակցել է 8 խաղի եւ, 2 անգամ հանդես գալով մեկնարկային կազմում, դարձել է մեկ գոլի հեղինակ: Նա այս տարվա հունիսին էր միացել «Նյուելս Օլդ Բոյզին»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։