Հայ լողորդներն անձնական ռեկորդներ են գրանցել միջազգային մրցաշարում

13:15   26 դեկտեմբերի, 2017

Սանկտ Պետերբուրգում անցկացված Վ. Սալնիկովի ավանդական միջազգային մրցաշարին Հայաստանի լողորդներից մասնակցել են Արթուր Բարսեղյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Լեոն Վարդանյանը:

Հայ լողորդները հաջող են հանդես եկել եւ թարմացրել են ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդներ: Արթուր Բարսեղյանը 50 մետր բաթերֆլայ լողաձեւում Հայաստանի ռեկորդ է սահմանել 25.19 վայրկյան արդյունքով, իսկ 100 մետր ազատ ոճում թարմացրել է իր անձնական ռեկորդը:

Լեւոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավել է 50 եւ 100 մետր բրասում, իսկ Լեոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում:

Այդ մրցաշարով Լողի հայկական դաշնության մարզիկները եզրափակել են մրցաշրջան 2017-ը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։