«Տոտենհեմը» եւ «Արսենալը» միացել են Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

14:30   25 դեկտեմբերի, 2017

Գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը հայտնել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը» եւ «Արսենալը»:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիային»: Սպասվում է, որ «Բորուսիան» կվարձակալի կիսապաշտպանին՝ ամռանը նրա տրանսֆերային իրավունքը 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:

Սակայն Մխիթարյանը խառնել է Ժոզե Մոուրինյոյի խաղաքարտերը եւ ցանկանում է մնալ Պրեմյեր լիգայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Տոտենհեմը» եւ «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն մեկնելու մասին, իսկ Գերմանիա վերադառնալը չի մտնում նրա ծրագրերի մեջ: Մխիթարյանն ամեն ինչ անելու է Լոնդոն տեղափոխվելու համար:

Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը կարող է ներառվել Մեսութ Օզիլի տրանսֆերում: Ամեն դեպքում, Մոուրինյոն չի ցանկանում իր ֆուտբոլիստին վաճառել անգլիական ակումբի»,- Լի Պրայսխոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն նշել էր, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գրեթե անհավանական է: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։