14:13 30 հուլիսի, 2012Ուկրաինայի ներկայացուցիչ Արթուր Այվազյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում:
Օդամուղ ատրճանակի 10 մետրի մրցումներում հայ մարզիկը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը՝ դուրս մնալով հետագա պայքարից:
37 մասնակիցների մեջ 39-ամյա Այվազյանը զբաղեցրեց 19-րդ տեղը: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին ութ մարզիկներ:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել ստենդային հրաձգության 50 մետրի մրցումներում (պառկած):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.