Իտալական Rai Sport հեռուստաալիքը Թուրինի «Յուվենտուսի» եւ «Տորինոյի» միջեւ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղը կցուցադրի առանց մեկնաբանության, գրում է Tuttosport-ը:
Rai Sport-ը նման որոշում է կայացրել, քանի որ ալիքի մեկնաբանները եւ լրագրողները գործադուլ են հայտարարել: Գործադուլի պատճառն այն է, որ Rai Sport-ը պատմության մեջ առաջին անգամ չի ստացել աշխարհի առաջնության հեռարձակման իրավունք եւ չի ցուցադրի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը: Իտալիայում ԱԱ-2018-ը կցուցադրի Mediaset հեռուստաալիքը:
Թուրինյան դերբին տեղի է ունենալու հունվարի 3-ին «Յուվենտուսի» խաղադաշտում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։