Էդուարդ Վարդանյանը պարտվել է սկանդալային մենամարտում

11:35   24 դեկտեմբերի, 2017

Մոսկվայում անցկացվել է խառը մենամարտերի ACB 77 մրցաշարը, որը կլինի տարվա լավագույն մրցաշարերի հավակնորդների թվում:

Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են Ռուսաստանի ներկայացուցիչներ Աբդուլ-Ազիզ Աբդուլվահաբովը եւ Էդուարդ Վարդանյանը:

Այս մարտիկները հանդիպել էին նաեւ 2016-ին, երբ Աբդուլվահաբովը հաղթանակի էր հասել տեխնիկական նոկաուտով:

Ռեւանշ մենամարտում վիճարկվում էր թեթեւ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում էր Աբդուլ-Ազիզ Աբդուլվահաբովին: Առաջին ռաունդում առավելություն է ունեցել Աբդուլվահաբովը, իսկ երկրորդում ակնհայտ է եղել հայ մարտիկի առավելությունը: Երրորդ ռաունդում Էդուարդ Վարդանյանը գործում էր երկրորդ համարով եւ անցկացրեց ավելի շատ դիպուկ հարվածներ: Չորրորդ ռաունդը եւս շատ նման էր նախորդին եւ այն եւս կարելի է գրանցել հայ մարտիկի օգտին: Վերջին ռաունդում Աբդուլվահաբովը նետվեց առաջ եւ ուներ առավելություն:

Վերջում երկրպագուներին զարմացրեց մրցավարների որոշումը: 3 մրցավարներ նախապատվությունը տվեցին գործող չեմպիոնին, իսկ երկուսը՝ Էդուարդ Վարդանյանին:

«Էդուարդի հաղթանակը գողացան Մայրբեկ Հասիեւի գլխավորած պրոմոուշենում ավելի սիրված մարտիկի օգտին»,- մենամարտի մասին գրում է ռուսական sovsport.ru-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։