«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

01:41   24 դեկտեմբերի, 2017

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը՝ 2:2:

Հաշիվը 27-րդ րոպեին բացեց դաշտի տերերի անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին: Սակայն հյուրերը կարողացան եւ հավասարեցնել հաշիվը, եւ առաջ անցնել:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ 83-րդ րոպեին փոխարինեց Մատային:

73-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած «Լեսթերը» ավելացված չորրորդ րոպեին անգլիացի պաշտպան Հարի Մագիրի խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից:

«Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով երկրորդ տեղում է եւ 13 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: «Լեսթերը» 27 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2

Ջեյմի Վարդի, 27, Հարի Մագիրի, 90+4 - Խուան Մատա, 40, 60

Հեռացում՝ Դանիել Ամարտի («Լեսթեր Սիթի»), 73, երկրորդ դեղին քարտ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.