14:32 22 դեկտեմբերի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ եւ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները:
Հենրիխ Մխիթարյանն առաջին տեղը գրավել է 190 միավորով: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի եւ Անգլիական լիգայի գավաթակիր, ինչպես նաեւ ընդգրկվել Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի խորհրդանշական հավաքականում:
Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:
35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որի անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:
25 միավորով երրորդ տեղում է հայտնվել Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: Նրա անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ տեղում:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն այս տարի չի անցկացնում «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.