Նեյմար. Մենք կարող ենք պայքարից դուրս թողնել «Ռեալին»

23:47   21 դեկտեմբերի, 2017

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վստահ է, որ ֆրանսիական թիմը կարող է դուրս թողնել Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում:

«Մենք ցանկանում ենք պատմություն կերտել եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք «Ռեալի» արգելքը: Գիտենք, որ մեզ սպասվում են ծանր հանդիպումներ, քանի որ Արքայական թիմի ֆուտբոլիստներն արդեն երկար տարիներ միասին են խաղում եւ մտադիր են երրորդ անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց ես գիտեմ, որ մենք կարող ենք նրանց դուրս թողնել պայքարից»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն:

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13/14-ին, 20/21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 6/7-ին եւ 13/14-ին:  

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)

«Չելսի» (Անգլիա) -  «Բարսելոնա» (Իսպանիա)

«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Առաջինը նշված թիմերը առաջին խաղերը կանցկացնեն տանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։